Հայաստանում հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.3%-ով .banks.am

2025թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 6.3%-ով, իսկ 2025թ. հունիսին 2024թ. հունիսի համեմատ ցուցանիշն ավելացել է 8.6%-ով: Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2025թ. հունվար-հունիսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 12․1%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը ավելացել է 7.3%-ով, իսկ շինարարության ծավալը` 18.5%-ով։Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 3.9%-ով, իսկ ծառայությունների ծավա

լն առանց առեւտրի՝ 9.8%-ով:Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 0.8%-ով:Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 3.1%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2.1%-ով:Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 45%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 52․8%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 38.6%-ով:Աննա Այվազյան                                                                                                 



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն