Հագուստի միջոցով սեր փոխանցող, հոգատար «Սկեսուր մամա»-ն .banks.am

Երեւանյան բարձրահարկ շենքերից մեկի բակում 2023թ.-ից բացված եւ «Սկեսուր մամա» անվանումը կրող վայրը գրավում է գրեթե բոլոր անցորդների ուշադրությունը։ Շատերը հետաքրքրությամբ զննում են՝ հասկանալու՝ ի՞նչ կա ներսում, ի՞նչ կազմակերպություն է։  է, որ հիմնել են հարս եւ սկեսուր Հռիփսիմե Հովհաննիսյանն ու Լիլիկ Մկրտչյանը։ -ի հետ։ Կարի «երկրաչափությունն» ու սկեսրոջ կարած հարսանյաց զգեստըԼիլիկ ՄկրտչյանԿարել սովորել եմ դպրոցական տարիներից։ Ուսանողական տարիներին արդեն հագուստ էի կարում ինձ, ընկերուհիներիս համար։ Մասնագիտությամբ մանկավարժ եմ՝ մաթեմատիկայի ուսուցիչ։ Երկար տարիներ դասավանդել եմ երկրաչափություն, իսկ այն կարի հիմքում է։ Կտորը ձեւելիս երկրաչափությունը տալիս է բոլոր հարցերի պատասխանները։ Ինչ վերաբերում է մոդելավորմանը, հաճախ նոր գաղափարները կարող են ծնվել կտորի սղությունից (ծիծաղում է – հեղ.)։ Երբեմն, երբ կտորդ սահմանափակ է, գտնում ես առավել ստեղծարար լուծումներ։ Տարիներ առաջ, երբ ընկերուհուս համար առաջին անգամ զգեստ էի կարում, ինչ-որ պահի հասկացա, որ երկրորդ թեւի համար կտորը բավարար չէ։ Մտածեցինք՝ ամառային զգեստ է, թող այսպես՝ մեկ թեւով մնա։ Արդյունքում ստացանք շատ գեղեցիկ, չկրկնվող մոդել (ժպտում է – հեղ.)։ 1977թ.-ին՝ համալսարանն ավարտելու կապակցությամբ, մայրս ինձ կարի մեքենա նվիրեց։ Գնման օրվանից այն չկանգնեց ոչ մի օր։ Ամուսնացա ու այն վերցրեցի հետս։ Մեղրիում՝ մեր 9 հարկանի շենքում, բոլորի կարի գործը, հագուստի նորոգումը ես էի անում՝ դպրոցում դասավանդելուն զուգահեռ։ Լինում էր՝ նստում էի մինչեւ ուշ գիշեր։ Հետո թոշակի անցա եւ կարը մնաց որպես հիմնական աշխատանք։ Տղայիս եւ Հռիփսիմեի նշանադրությունից հետո նա դարձավ իմ գլխավոր մոդելներից մեկը (ժպտում է – հեղ.)։ Ամեն ինչ սկսվեց հարսանեկան զգեստից։ Հիշում եմ՝ մի ամբողջ օր տարբեր հարսանյաց սրահներում փնտրում էինք այն «յուրահատուկը», բայց՝ ապարդյուն։ Հռիփսիմեն պարզ, մինիմալիստական հարսանյաց զգեստ էր ցանկանում, իսկ այդպիսին գտնելը բավականին բարդ էր։ Առաջարկեցի՝ իսկ եթե քո պատկերացրածը մե՞նք կարենք։ Ամուսնությունից հետո արդեն չափսերը գիտեի (ծիծաղում է – հեղ.), հենց ձեռքս հետաքրքիր կտոր էր ընկնում, մի բան կարում էի եւ Մեղրիից ուղարկում Երեւան։ Լինում էր՝ մտածում էի՝ բա այս զգեստին ի՞նչ ականջօղ կսազի եւ հետն ուղարկում նաեւ համապատասխան զարդերը։ «Արի «Սկեսուր մամա» ատելյե հիմնենք»Հռիփսիմե ՀովհաննիսյանՄասնագիտությամբ լրագրող եմ։ Ամուսնությունից հետո գրեթե բոլոր գործնական եւ տոնական միջոցառումներին կրում էի սկեսուր մայրիկիս կարած զգեստները։ Ստանում էի բազմաթիվ դրական արձագանքներ, ու բոլորին հետաքրքիր էր՝ որտեղի՞ց եմ գնել։ Երբ պատասխանում էի, որ ամուսնուս մայրն է կարել, ծանոթները կատակում էին՝ «մենք էլ ենք քո սկեսուր մամայից ուզում»։ Այնպես որ, նրան մյուսների հետ «կիսելու» միտքը պարբերաբար գալիս էր (ժպտում է – հեղ.)։  Երեխաներիս ծնունդից հետո սկեսուր մայրիկս Մեղրիից տեղափոխվեց Երեւան, որպեսզի ինձ օգնի խնամքի հարցում, քանի որ աշխատում էի։ Ինչ-որ պահից հասկացա՝ լրագրությամբ զբաղվել այլեւս չեմ ցանկանում։ Բարդ շրջան էր՝ պատերազմ, Արցախի կորուստ, եւ այդ ամենն էմոցիոնալ առումով շատ ծանր էր։ Հստակ որոշել էի՝ աշխատանքից դուրս եմ գալու, բայց դեռ չգիտեի՝ ինչով զբաղվել։ Մի օր տանը փոշեկուլով մաքրություն էի անում ու միտք եկավ՝ իսկ ինչո՞ւ կարը չդարձնել հստակ աշխատող նախագիծ. սկեսուր մայրիկս հիանալի կարում է, իսկ ես փորձ ունեմ լրագրության, հանրային կապերի ոլորտում։ Միանգամից կիսվեցի նրա հետ, նույնիսկ նշեցի անվանումը, ասացի՝ «արի «Սկեսուր մամա» ատելյե հիմնենք»։ Նախ զարմացավ, բայց չընդդիմացավ։ Ինձ շատ է դուր գալիս, որ սկեսուր մայրիկս բաց է բոլոր նոր գաղափարների համար։ Արդյունքում մոտ մեկ շաբաթում կազմեցինք ծախսերի ցուցակը, լոգոյի համար գաղափարներ մտածեցինք, կիսվեցինք նաեւ տարբեր մարդկանց հետ ու ստանալով միայն դրական արձագանքներ՝ վստահ շարժվեցինք առաջ։ Ատելյեն բացվեց 2023թ. նոյեմբերն՝ արցախյան իրադարձություններից կարճ ժամանակ անց։ Այս աշխատանքն իսկապես նոր լիցք տվեց, դարձավ էմոցիոնալ դաշտն ինչ-որ չափով կայունացնող գործոն։ «Հագի՛ր սիրով»Լիլիկ Մկրտչյան Կարված հագուտը միշտ անկրկնելի է։ Նույնիսկ, երբ մարդիկ գալիս են, ցույց տալիս լուսանկար եւ խնդրում նույնից կարել, զգեստը միեւնույն է յուրահատուկ է ստացվում։ Ատելյեում ամեն աշխատակցի կարն անգամ իրարից տարբերվում է, յուրաքանչյուրն ունի իր ձեռագիրը։ Ցանկացած պատվերի դեպքում երկար մտածում ենք, փնտրում ու գտնում ամենագեղեցիկ լուծումները։ Կարի եւ մաթեմատիկայի զուգահեռներն այստեղ էլ կան։ Ինչպես մաթեմատիկական բարդ խնդրի վրա կարող ես գիշեր-ցերեկ մտածել, այդպես էլ կարի դեպքում է։ Լինում է՝ գիշերը մի միտք է գալիս, առավոտյան ներս եմ մտնում եւ ուրախ կիսվում Արմինեի հետ՝ «լուծումը գտել եմ»։  Ի դեպ, Արմինեի դերակատարումը ցանկանում եմ հատուկ ընդգծել։ Դպրոցում նա իմ աշակերտուհին է եղել, եւ շատերը զարմանում են, որ ինձ առ այսօր դիմում է ընկեր Մկրտչյան (ժպտում է – հեղ.)։ Նրա հետ աշխատել ենք դեռ Մեղրիում, իսկ հիմա շարունակում ենք նաեւ Երեւանում։  Անկրկնելի լինելուց բացի, կարեւոր է, որ այստեղ յուրաքանչյուր զգեստ ստեղծվում է սիրով։ Հռիփսիմեն մտածել է հատուկ տոպրակներ, որոնց մեջ դնում ենք պատրաստի հագուստը եւ կցում բացիկ՝ «քո սկեսուր մայրիկից» գրո

Հագուստի միջոցով սեր փոխանցող, հոգատար «Սկեսուր մամա»-ն .ban...

ւթյամբ։ Այդ բոլոր բացիկների վրա ես գրում եմ մաղթանքներ ու ամենից շատ կրկնվողը՝ «Հագի՛ր սիրով»-ն է, որովհետեւ իսկապես մեծ հոգատարությամբ ու ջերմությամբ եմ կարում։«Փոքր բիզնեսի դեպքում առավել քան կարեւոր է կրթությունը»Հռիփսիմե Հովհաննիսյան«Սկեսուր մամա»-ն սկսեցինք մեծ ոգեւորությամբ։ Կարծում էի, որ լրագրության, հանրային կապերի ոլորտում ունեցածս փորձը բավարար է, եւ մենք միանգամից կգրավենք բոլորի սրտերը (ծիծաղում է – հեղ.)։ Սրտեր, իհարկե, գրավեցինք, բայց դա մի բան է, վաճառքներ ունենալը՝ բոլորովին այլ։ Հասկացա, որ բիզնես գիտելիքների մեծ պակաս ունեմ եւ սկսեցի կրթվել այս ուղղությամբ։ «Սկեսուր մամա»-ի կոնցեպտն իրականում թե՛ դրական, թե՛ որոշ բացասական կողմեր ուներ։ Շատերի մոտ այդ կերպարի հետ կարող էին լինել բացասական ասոցիացիաներ։ Իհարկե, մեր գլխավոր նպատակներից մեկը հենց այս կարծրատիպերը կոտրելն էր։ Ի սկզբանե փորձել ենք ստեղծել էմոցիա, պատմություն, ոչ թե պարզապես վաճառել ապրանք։ Չեմ կարծում, որ այս մարտավարությունը սխալ էր, բայց ֆինանսական առումով՝ մի քիչ բարդ. պետք էր կատարել ներդրումներ, շարունակել գործել այդ մոտեցմամբ եւ չակնկալել արագ եկամուտ։ Բիզնես ոլորտում կրթվելուց հետո մոտեցումս դարձավ ավելի գրագետ, սովորեցի՝ ինչպես կազմակերպել վաճառքը, հաշվարկել ինքնարժեքն ու առհասարակ՝ պլանավորել ֆինանսները։  Նկատել եմ, որ այս խնդրին բախվում են բազմաթիվ փոքր բիզնեսներ, երբ մեկ մարդ փորձում է զբաղվել եւ՛ վաճառքով, եւ՛ գովազդով, եւ՛ հնարավոր բոլոր կազմակերպչական հարցերով։ Այնպես որ, փոքր բիզնեսի դեպքում կրթությունն իսկապես առավել քան կարեւոր է։ Պետք է նաեւ շփվել մարդկանց հետ, որոնք անցել են այս ճանապարհով, լինել բիզնես միջավայրում, լսել խորհուրդներ։ Ֆինանսական ոլորտում եւ բիզնես կրթությունից բացի, հետագայում սկսեցի ուսումնասիրել նաեւ կտորների տեսակները, առհասարակ՝ սովորել այն ամենն, ինչ վերաբերում է կարին, ատելյեի գործունեությանը։ Այս ընթացքում միայն կարի մեքենաներին մոտ չեմ գնացել, կարծում եմ՝ մի օր դա էլ կլինի (ժպտում է – հեղ.)։ Հոգատարություն հաճախորդի, իրար ու բնության հանդեպՀռիփսիմե Հովհաննիսյան Ֆինանսական դժվարությունների ժամանակ շատ էր օգնում, որ ցանկացած միջավայրում հանդիպում էի առնվազն մեկ մարդու, որը լսել էր «Սկեսուր մամա»-ի մասին եւ լավ խոսքեր էր ասում։ Դրան զուգահեռ, ավելանում էին պատվերները։ Մեր պատմությունը սիրվեց ու սա շատ կարեւոր էր։  Այսօր Երեւանում հարյուրավոր որակյալ ատելյեներ կան, եւ մարդիկ հաճախ չեն էլ հիշում դրանց անունները, բայց մեր դեպքում մեծ դեր խաղաց էմոցիան։ Բացի այդ, ատելյեն շատ յուրահատուկ սպասարկում է պահանջում։ Սա հագուստի մասսայական արտադրություն չէ, այլ՝ անհատական պատվերով հագուստի ստեղծում։ Որակյալ կարից բացի, մեզ մոտ եկող մարդը պետք է իրեն կարեւոր զգա, ստանա դրական լիցքեր։ Սկեսուր մայրիկիս նշած բացիկ-մաղթանքները ստեղծվել են հենց այս նպատակով։  Փոքրիկ դետալ է՝ շատ քիչ ներդրում պահանջող, բայց մարդն իր պատրաստի հագուստը վերցնելիս կարդում է բացիկի գրությունը, ժպտում եւ դրական էմոցիայով հեռանում ատելյեից։ Մենք ցանկանում ենք, որ «Սկեսուր մամա» բրենդն ասոցացվի հոգատարության հետ, ընդ որում՝ տարբեր ուղղություններով։  Վերջերս երեխաների հագուստի գովազդային ֆոտոշարքի համար համագործակցել ենք «Arev Models» ներառական մոդելային գործակալության հետ։ Մեզ համար սա շատ կարեւոր համագործակցություն էր։ Լուսանկարներում արեւ-մոդելների հետ իմ երեխաներն են եւ ցանկացել ենք դրանով փոխանցել մարդկանց, որ այս երեխաներն իրարից ոչնչով չեն տարբերվում` նույն կերպ ուրախանում են, զվարճանում ու չարաճճիություն անում։  Հոգատարության արտահայտում է նաեւ արտադրության ընթացքում առաջացած թափոնների վերամշակումը։ Կտորի մնացորդները չենք նետում աղբը։ Դրանք հատուկ սարքի միջոցով մանրացվում են եւ հետագայում օգտագործվում որպես տնային տարբեր պարագաների՝ բարձերի, խոհանոցային բռնիչների միջուկներ։ Կոտրել հարս-սկեսուր հարաբերությունների շուրջ եղած կարծրատիպերըԼիլիկ ՄկրտչյանԻ սկզբանե «հարս», «խնամի» բնորոշումներն ինձ համար շատ խորթ են եղել։ Հռիփսիմեի հանդեպ ունեմ նույն էմոցիաներն, ինչ՝ որդուս։  Երբեք չեմ կարող նրա ծնողներին «խնամի» ասել, նրանք իմ հարազատներն են, իմ ընտանիքը։ Հռիփսիմե ՀովհաննիսյանՄինչեւ ամուսնանալն ինձ համար միշտ կարեւոր էր, որ սկեսուրիս հետ կառուցեմ լավ հարաբերություններ, քանի որ, ցավոք, տեսել եմ վատ օրինակներ։ Միշտ կատակում էի, որ տղային չեմ հավանելու, այլ՝ սկեսուրին (ծիծաղում է – հեղ.)։  Հետաքրիքր է, որ մինչեւ ամուսնանալը սկեսուրիս հետ չենք հասցրել շատ շփվել, բայց, երեւի, բախտս բերել է։ Ինձ համար նա ծնող է, նաեւ՝ ընկեր։ Հարցեր կան, որոնց մասին ոչ մեկի հետ չեմ խոսի, բայց իր հետ կկիսվեմ, կստանամ խորհուրդ ու աջակցություն։ Իհարկե, լինում են նաեւ կոնֆլիկտներ, ինչպես ցանկացած այլ հարաբերություններում։ Կարեւորը, որ ցանկացած հարց լուծվում է շատ կարճ ժամանակում։ Իհարկե, ատելյեի անվան հետ կապված լինում են նաեւ ծիծաղելի իրավիճակներ։ Երբ նոր էինք բացվել, մի հաճախորդ մտավ ու ասաց՝ «նենց անուն եք դրել, մարդ վախենում է մտնել»։ Հաճախ նկատում եմ՝ մարդիկ կարդում են դրսի ցուցանակն ու զարմանքով ներս նայում՝ պարզելու, թե ինչ կազմակերպություն է ներսում (ծիծաղում է – հեղ.)։ Յանա ՇախրամանյանԼուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Հագուստի միջոցով սեր փոխանցող, հոգատար «Սկեսուր մամա»-ն .ban...



ԼՐԱՀՈՍ