🎥 Ներքին Գետաշենում հայտնաբերվել է կանեփի 1265 բույս. Մարտունու համայնքային ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 21-ին Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ 33-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցրել է կանեփ։ Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 22-ին կատարված զննությամբ 33-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվեց կանեփի 1265 բույս: Դրանք արմատախիլ են արվել և ուղարկվել փորձաքննության։Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`
օրինական ուժի մեջ մտած դատավճռով: