Anthropic-ը Claude-ի հիման վրա ֆինանսական վերլուծության լուծում է գործարկել .banks.am

Anthropic ընկերությունը ֆինանսական վերլուծության նոր լուծում է գործարկել:Anthropic-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ լուծումը «միավորում է ֆինանսական տվյալները մեկ ինտերֆեյսում՝ շուկայական հոսքերից մինչև Databricks եւ Snowflake տիպի պլատֆորմներում պահվող ներքին տվյալները»:Տվյալների աղբյուրները կարելի է անմիջապես ստուգել հիպերհղումների միջոցով՝ տեղեկատվությունը մի քանի աղբյուրների միջոցով համեմատելու հնարավորությամբ:«Սա ստեղծում է ֆինանսական տվյալների վերլուծության առավել
հուսալի եղանակ: Տեղեկատվությունը ստուգվում է տարբեր աղբյուրների միջոցով՝ անճշտությունները նվազեցնելու համար, իսկ բարդ վերլուծությունը, որը սովորաբար ժամեր է տեւում, կատարվում է րոպեների ընթացքում»,- նշվում է հաղորդագրության մեջ:Լուծումը հիմնված է Anthropic-ի չորրորդ սերնդի Claude AI օգնականի վրա: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր`