Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը

Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը։ Մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է Լատվիայի հավաքականը, որը եզրափակիչ խաղում 74։64 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի ընտրանու նկատմամբ։ Եզրափակիչ հանդիպումից հետո տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում մրցա
նակակիրներին պարգևները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը։ Միջոցառման ընթացքում ՖԻԲԱ Եվրոպան Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային պարգևատրել է «Organizer Award» հատուկ մրցանակով՝ առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը հանդես է եկել Փիթ Դոմինգեսի գլխավորությամբ և 21 թիմերի պայքարում զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը։ Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն է դարձել Խորվաթիայի հավաքականը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Թուրքիայի ընտրանին: Առաջնության հանդիպումներն անցկացվել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում: