Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «2025 թ. լավագույն բանկը Հայաստանում» գերազանցության մրցանակին .banks.am

Euromoney առաջատար միջազգային պարբերականը, որը հայտնի է ֆինանսական ոլորտի հեղինակավոր վերլուծություններով, Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհել է «2025թ. լավագույն բանկը Հայաստանում» գերազանցության մրցանակը։ Ամերիաբանկը 2011թ․-ից ի վեր այս պատվավոր մրցանակին արժանանում է արդեն 11-րդ անգամ։ Ամերիաբանկից հայտնել են, որ ամենամյա այս մրցանակաբաշխության շրջանակում գնահատվում է ավելի քան 100 երկրի առաջատար բանկերի գործունեությունը, մասնավորապես, բանկերի ռազմավարական նախաձեռնությունները, թվային լուծումները եւ ֆինանսական ոլորտի այլ ձեռքբերումները: Պարբերականը շեշտում է, որ 2024թ․-ի ընթացքում ռազմավարական գործընկերների միջոցով Ամերիաբանկին հաջողվել է ներգրավվել ավելի քան $300 մլն։ Դրանց թվում են $200՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայից (IFC), եւ € 105 մլն՝ Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ)՝ ուղղված միկրո, փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը, ինչպես նաեւ կլիմայական ծրագրերի ֆինանսավորմանը։Նշվում է, որ Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելի 2024թ․ տարեկան աճը` 42.3% ՝ հասնելով 596 մլրդ դրամի (1.55 մլրդ ԱՄՆ դոլար)։ Բանկի ակտիվները 2024թ․-ին աճել են 33.6%-ով՝ հասնելով 1.9 տրլն դրամի, իսկ մասնաբաժինը շուկայում՝ 17.1%-ի։ Ըստ պարբերականի, այս ցուցանիշները վկայում են Ամերիաբանկի շոշափելի դիրքը եւ ազդեցության ընդլայնումը Հայաստանի բանկային համակարգում։2024թ․-ին բանկն ապահովել է գործարքների 99%-ի եւ վաճառքների ավելի քան 50%-ի օնլայն իրականացում։ Նշվում է նաեւ, որ նախորդ տարվա համեմատ MyAmeria հավելվածի ամսական ակտիվ մուտքերն ավելացել են 51.3%-ով, իսկ հավելվածի միջոցով իրականացված գործարքների քանակը՝ 46.3%-ով։Ըստ Euromoney-ի, այս հաջողությունները վկայում են Ամերիաբանկի ռազմավարական հեռատեսության եւ գործառնական գերազանցության մասին, ինչպես նաեւ՝ հանձնառությունը տեխնոլոգիական նորարարությունների ընդլայնման եւ հայկական տնտեսության առանցքային ոլորտների կայուն զարգացման ուղղությամբ։«Այս պատվավոր մրցանակը վերահաստատում է մեր երկարա

ժամկետ ռազմավարության ու հետեւողական աշխատանքի արդյունավետությունը։ Այն նաեւ ընդգծում է մեր առաջընթացը թվային լուծումների շարունակական բարելավման ուղղությամբ եւ Ամերիաբանկի կարեւոր ներդրումը տնտեսության ամենատարբեր ոլորտների զարգացման գործում։ Euromoney-ի գերազանցության մրցանակը մեր թիմի, մեր հաճախորդների եւ գործընկերների համատեղ ձեռքբերումն է, ինչի համար հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը։ Այն մեզ ոգեւորում է, որ էլ ավելի մեծ եռանդով շարունակենք աշխատանքը՝ ի նպաստ մեր երկրի զարգացման եւ կյանքի որակի բարելավման»,- նշել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն