Քննության ընթացքը շեղելու տուժածի փորձը ձախողվեց. Գեղարքունիքի քրեական հետախույզների բացահայտումը

Դեպքը տեղի էր ունեցել հունիսին: Մարմնական վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 33-ամյա սևանցի տղամարդն իրավապահներին հայտնել էր, թե իբր վնասվածքը ստացել է Սևանի Շինարարների փողոցի իրենց բակում ընկնելու հետևանքով, ինչը, սակայն, Գեղարքունիքի քրեական ոստիկաններին հավատ չէր ներշնչել:Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով:Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը վիճել է Սևանի Նալբանդյան փողոցի բնակիչ 28-ամյա երիտասարդի հետ, որն էլ հարվածել է տուժածի աչ

քին:28-ամյա երիտասարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ