Սառնաղբյուրցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 88 բույս

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Սառնաղբյուր գյուղի 33-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում:Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է:Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ սառնաղբյուրցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 88 բույս:Կատարվում է նախաքննություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանց

անքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ