ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը $4 մլն ներդրում է իրականացնում «Ավտո Գելլրի» ընկերությունում .banks.am

• ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը բաժնեմասային ներդրում է կատարում «Ավտո Գելլրի» ընկերությունում՝ աջակցելու կանաչ շարժունակությանն ու շուկայի ընդլայնմանը։• «Ավտո Գելլրի» ընկերությունը ներկայումս կենտրոնացած է նոր սերնդի էլեկտրական թեթեւ առեւտրային եւ ուղեւորատար ավտոմեքենաների պաշտոնական սպասարկման եւ վաճառքի վրա։• Ներդրումը կնպաստի բիզնեսի ընդլայնմանը միտված ծրագրերին՝ միջազգային հեղինակավոր գործընկերների ներգրավմամբ՝ ընդլայնելով ապրանքատեսականին եւ ծառայությունների շրջանակը։ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը 4 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել «Ավտո Գելլրի» ՓԲԸ-ում։ Ներդրումային միջոցները կուղղվեն ընկերության ընդլայնման ծրագրերին եւ կօգնեն բարելավել ընկերության բնապահպանական, սոցիալական եւ կորպորատիվ կառավարման փորձառությունը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր երկրում։«Ավտո Գելլրի» ՓԲԸ-ն IM Motors եւ Saic Maxus ապրանքանիշների միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ընկերությունն ընդլայնում է իր տեսականին եւ ծառայությունները՝ համագործակցելով համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիական եւ ավտոմոբիլային այնպիսի առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են CATL-ը եւ SCANIA-ն։ Էլեկտրական ավտոմեքենաների անցումային այս փուլում խիստ կարեւոր է հնարավորությունների ընդլայնումը եւ շրջանառու կապիտալում ներդրումը՝ շուկայական պահանջարկի արագ աճին համընթաց շարժվելու նպատակով, հատկապես՝ առեւտրային տրանսպորտային պարկերի, ինչպես նաեւ մասնավոր եւ հանրային տրանսպորտի ոլորտներում։ Նախագծի հաջող իրականացումը կնպաստի տրանսպորտային ենթակառուցվածքների կատարելագործմանը, որակի նոր չափանիշների ներդրմանը, ինչպես նաեւ աշխատատեղերի ստեղծմանը։ Նախաձեռնությունը համապատասխանում է համընդհանուր ռազմավարական նպատակներին` ուղղված լոգիստիկայի արդյունավետության բարելավմանը եւ կայուն շարժունակության լուծումներին հասանելիության ընդլայնմանը։«Ավտո Գելլրի» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2023 թվականին եւ ղեկավարվում է տասնամյակների փորձ ունեցող կառավարող թիմի կողմից։ Ընկերությունը վստահելի գործընկեր է առեւտրային ավտոպարկերի սպասարկման եւ լոգիստիկ լուծումների ոլորտում՝ ինչպես բիզնեսի, այնպես էլ անհատ հաճախորդների համար։ «Ավտո Գելլրի»-ի նպատակն է ընդլայնել իր ապրանքատեսականին՝ ներկայացնելով նոր համաշխարհային բրենդներ եւ ուսումնասիրելով տարածաշրջանային աճի հնարավորությունները՝ համապատասխանել շուկայի փոփոխվող պահանջներին։«Ավտո Գելլրի»-ում իրականացվող մեր ներդրումն արտահայտում է Հայաստանում կայուն տնտեսական աճին եւ նորարարությանը նպաստելու մեր հանձնառությունը։ Մենք համոզված ենք, որ այս գործընկերությունը ոչ միայն կարագացնի կանաչ շարժունակության եւ գործառնական բարձր չափանիշների անցման գործընթացը Հայաստանում, այլեւ կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը եւ ավտոմոբիլային ոլորտում ծառայությունների որակի բարձրացմանը»,- նշել է Ամբեր Կապիտալ Արմենիայի գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանը։«Զարգացման այս փուլում ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամի հետ համագործակցությունը թույլ կտա մեզ առաջ շարժվել ավելի արագ եւ վստահ քայլերով։ Մեր հիմնական նպատակն է առաջա
րկել բարձրորակ ծառայություններ եւ արդյունավետ լուծումներ սպառողների առօրյա խնդիրների եւ կարիքների համար, ինչպես նաեւ նպաստել երկրի էկոլոգիապես կայուն զարգացմանը»,- նշել է «Ավտո Գելլրի» ՓԲԸ-ի հիմնադիր-տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: «Ամբեր Կապիտալի հետ այս գործընկերությունը մեզ հնարավորություն է տալիս օգտագործել միմյանց ուժեղ կողմերը եւ խթանել ավելի նորարարական գործելակերպեր Հայաստանում։ Այս նախագիծը ցույց է տալիս, թե ինչպես մասնավոր կապիտալը, առաջնորդվելով ամուր սկզբունքներով, կարող է արագացնել նորարարությունները՝ զգալի ներդրումներ բերելով խոստումնալից ոլորտներում։ Այն նաեւ արտացոլում է մեր համատեղ հանձնառությունը՝ կառուցելու ավելի կայուն եւ մրցունակ մասնավոր հատված Հայաստանում»,- ասել է ՎԶԵԲ-ի Հայաստանի ղեկավար Գեորգի Ախալկացին։«Եվրոպական միությունն արդեն երկար տարիներ նվիրված է Հայաստանի տնտեսական զարգացմանը եւ առեւտրի դիվերսիֆիկացմանը, այդ թվում՝ աջակցելով կապիտալի շուկայի կարեւոր դերակատարներին, ինչպիսին «Ամբեր Կապիտալ» ներդրումային հիմնադրամն է: Կարծում ենք, որ այս գործարքը եւս մեկ կարեւոր քայլ է միտված կայուն աճի, կանաչ շարժունակության եւ ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ: Եվրոպական միությունը շարունակում է իր հանձնառությունը՝ խթանելու տնտեսական աճը եւ աջակցելու նորարարական ու էկոլոգիական բիզնես նախաձեռնություններին՝ ֆինանսավորման հնարավորությունների եւ տեղական կապիտալի շուկաներին հասանելիության ընդլայնման միջոցով»,- նշել է ԵՄԴ համագործակցության ղեկավար Ֆրենկ Հեսը:Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը, մասնավոր բաժնետիրական հիմնադրամ է, որը գործարկվել է Հայաստանում 2020թ․ հունվարին՝ Եվրոպական միության (ԵՄ), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի, Հրայր եւ Աննա Հովնանյան հիմնադրամի եւ Ամբեր կապիտալի ներդրումային թիմի ներդրումների միջոցով: Հիմնադրամը հետագայում լրացուցիչ կապիտալ է ներգրավել Հայկական ազգային շահերի հիմնադրամից, Ց-կվադրատ Ամպեգա Ասսեթ Մենեջմենթից, Նիդեռլանդների Ձեռնարկատիրական զարգացման բանկից (FMO) եւ Հայաստանի կառավարությունից, ինչպես նաեւ մի շարք սփյուռքահայ ներդրողներից՝ ընդհանուր պարտավորված կապիտալը հասցնելով 60 մլն ԱՄՆ դոլարի։ Հիմնադրամը հանձնառու է ֆինանսավորել Հայաստանի ՓՄՁ-ների կայուն աճը՝ կապիտալ ներդրումների եւ բնապահպանական, սոցիալական ու կորպորատիվ կառավարման բարձր չափանիշների կիրառման միջոցով: Սույն գործարքը համարվում է թվով տասնչորսերորդը ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամի կողմից։