🎥 Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից

Համայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է. Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 հասցեին կից ինքնակամ շինությունը: Ապամոնտաժման աշխատանքները շարունակական են:



ԼՐԱՀՈՍ