🎥 Կանեփի 440 բույս` Սառնաղբյուր գյուղում. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 32-ամյա տղամարդն իր հողամասում աճեցնում է կանեփ:Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 32-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվեց մշակված կանեփի 440 բույս:Ը

ստ տանտիրոջ` դրանցից պետք է ստանար թմրանյութ:Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ