«Արագ QR-վճարումներ Հայաստան եկած զբոսաշրջիկների համար». Իդրամը եւ Alipay+-ը համագործակցում են .banks.am

Հայաստան ժամանած զբոսաշրջիկներն այժմ Իդրամ QR ենթակառուցվածքի միջոցով կարող են արագ եւ անվտանգ QR-վճարումներ կատարել՝ օգտագործելով Alipay+ հավելվածը: Սա Alipay+-ի առաջին մուտքն է Կովկասի տարածաշրջան, ինչը զգալիորեն ուժեղացնում է Հայաստանի թվային վճարային ենթակառուցվածքը եւ բարձրացնում երկրի վճարային պատրաստվածությունը համաշխարհային զբոսաշրջության համար։ , եւ մեզ միացած ընկերությունների հաճախորդներն իրենց հավելվածներով կարողացան վճարել բոլոր այն վաճառակետերում, որտեղ Իդրամով վճարելու հնարավորություն կար: Այդ ընկերությունների թիվը գնալով աճում է: Այսօր ուրախ ենք հայտարարել, որ Հայաստանի առաջատար թվային վճարային հարթակ Իդրամը համագործակցություն է սկսել հայտնի Alipay+ կազմակերպության հետ՝ այս անգամ արդեն հնարավորություն տալով Alipay+-ի օգտատերերին վճարումներ կատարել Հայաստանի ամբողջ տարածքով սփռված Իդրամի գործընկեր վաճառակետերում՝ սքանավորելով Իդրամ QR-ը: Սա նշանակում է, որ Alipay+-ի օգտատեր միլիոնավոր զբոսաշրջիկներ, այցելելով Հայաստան, վճարումներ կանեն մեր երկրում՝ իրենց նախընտրած դրամապանակով»,- համագործակցության հանդիսավոր արարողության ժամանակ նշեց Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը:Նրա խոսքով՝ այս գործընկերությունը վկայում է Իդրամի նորարարության եւ միջազգային համագործակցության հանդեպ հանձնառության մասին, նաեւ Հայաստանը ներկայացնում է որպես կարեւոր մասնակից համաշխարհային վճարային համակարգում՝ կապելով տեղական բիզնեսը միջազգային այցելուների հետ: «Հարմար եւ հոգեհարազատ վճարային գործիքը կարող է էական խթան դառնալ նաեւ դեպի Հայաստան ներգնա տուրիզմի զարգացման համար, իսկ տեղական բիզնեսները հեշտությամբ վճարումներ կընդունեն զբոսաշրջիկներից՝ վերջիններիս համար ամենանախընտրելի տարբերակով՝ առանց որեւէ լրացուցիչ գործողությունների կամ քայլերի: Այսինքն՝ բիզնեսները կշարունակեն աշխատել ճիշտ այնպես, ինչպես աշխատել են Իդրամի եւ Իդրամի գործընկեր օգտատերերի հետ»,- ասաց Արսեն Քդենյանը: Առաջիկա ամիսներին AliPay+-ի օգտատերերի համար փուլ առ փուլ հասանելի կդառնա Իդրամի գործընկեր վաճառակետերի ամբողջ ցանցը, այն է՝ 25․000 վաճառակետ, որոնք ընդգրկում են սուպերմարկետներ, զբոսաշրջային հայտնի կետեր, հյուրանոցներ, ռեստորաններ եւ այլն։ Ժամանակի ընթացքում կընդլայնվի նաեւ Alipay+-ի գործընկեր դրամապանակների եւ բանկային հավելվածների ցանկը՝ ավելացնելով միջազգային այցելուների հարմարավետությունը։ Միջազգային օգտատերերի համար վաճառակետերում կտեղադրվեն բրենդավորված պիտակներ, որոնք կհուշեն, որ վաճառակետում կարելի է վճարել AliPay+-ով։ Իդրամ ընկերության տնօրենը նշեց, որ միջազգային այս համագործակցությունը միայն սկիզբն է. «Իդրամը շարունակելու է համագործակցել Alipay+-ի հետ՝ բացելու հնարավորություններ Idram&IDBank հավելվածի օգտատերերի համար՝ վճարումներ կատարելու Alipay+-ի ցանցում։ Ներկայում Alipay+-ով հնարավոր է կատարել վճարումներ աշխարհի 70 երկրի եւ տարածաշրջանի 100 միլիոն առեւտրային կազմակերպությունում՝ սպասարկելով աշխարհի շուրջ 1.7 միլիարդ օգտատիրոջ։ Սա էլ լրացուցիչ հարմարավետություն է ստեղծում մեր հայրենակիցների համար, քանի որ Idram&IDBank հավելվածով կկարողանան վճարումներ կատարել իրենց նախընտրած հաշիվներից այնպես, ինչպես կատարում են Հայաստանում»: «Հայաստանը կատարյալ վայր է այս համագործակցության համար, քանի որ սիրում ենք միավորել Արեւելքը Արեւմուտքի հետ: Մենք Իդրամի հետ կիսում ենք կարեւոր արժեքներ: Կողմ ենք ներառմանը, նորարարությանը եւ միջազգայնացմանը: Ուրախ ենք համագործակցել Իդրամի հետ՝ մեկնարկելու Alipay+-ով վճարումները Հայաստանում եւ բարելավելու զբոսաշրջիկների փորձառությունը։ Այսուհետ Alipay+

«Արագ QR-վճարումներ Հայաստան եկած զբոսաշրջիկների համար». Իդր...

-ի միջոցով Հայաստանի ցանկացած չափի բիզնես կարող է օգտվել թվայնացման ներառական հնարավորություններից՝ բացելով գլոբալ զբոսաշրջության տնտեսական օգուտները այս սիրված ուղղության համար: Եթե համատեղենք Idram-ի գերազանցությունը Alipay+-ի փորձի եւ ցանցի հետ, վստահ եմ, որ միասին կարող ենք եզակի արդյունք ստանալ»,- ասաց Alipay+-ի Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Պիետրո Կանդելան:Նա հույս հայտնեց, որ այս համագործակցությունը կընդլայնի ոչ միայն տեղական վճարումները, այլեւ հնարավորություն կտա Հայաստանին ավելի շատ կապված լինել զարգացող համաշխարհային տնտեսության հետ, որտեղ Եվրոպան եւ Ասիան աճի շարժիչ ուժեր են։ «Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացվում է նաեւ աշխարհագրորեն, տարբեր ուղղություններով՝ այդ թվում Հեռավոր Արեւելքի երկրների հետ: Այդ ինտեգրացիաները, համագործակցությունը, աշխարհագրորեն բազմազան երկրների հետ մեր փոքր, բաց տնտեսության համար շատ կարեւոր է: Մենք փոքր երկիր ենք, բայց ուզում ենք լինել ճկուն: ԿԲ-ն խթանում է Իդրամի եւ այլ ընկերությունների այսպիսի նախաձեռնություններն ու ջանքերը»,- նշել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

«Արագ QR-վճարումներ Հայաստան եկած զբոսաշրջիկների համար». Իդր...



ԼՐԱՀՈՍ