Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը .banks.am

Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3, որը համարժեք է Հայաստանի սուվերեն վարկանիշին: Միաժամանակ բարձրացվել են բանկի վարկունակության բազային գնահատականը (BCA) եւ ճշգրտված BCA-ն՝ b1-ից ba3, ինչպես նաեւ բանկի՝ Կոնտրագենտի երկարաժամկետ ռիսկի վարկանիշը (CRR)՝ Ba3-ից Ba2, եւ Կոնտրագենտի երկարաժամկետ ռիսկի գնահատականը (CR Assessment)՝ Ba3(cr)-ից Ba2(cr): «Moody’s միջազգային վարկանիշային գործակալության կողմից վարկանիշի բարձրացումը վկայում է բանկի ակտիվների որակի շարունակական բարելավման, կապիտալի կայուն մակարդակի պահպանման, շահութաբերության ու իրացվելիության բարձր ցուցանիշների մասին։ Այս գնահատականը նաեւ վկայում է միջազգային կազմակերպությունների եւ գործընկերների հետ մեր արդյունավետ համագործակցության մասին, ի
նչի շնորհիվ հետեւողականորեն ամրապնդում ենք մեր դիրքերը ֆինանսական շուկայում»,- ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:«Moody’s-ի զեկույցի համաձայն` վարկանիշի վերանայման ժամանակ հաշվի է առնվել նաեւ խնդրահարույց վարկերի տեսակարար կշռի նվազումը: Ըստ գործակալության, կապիտալի համարժեքությունը շարունակում է մնալ բանկի վարկունակության հիմնական առավելություններից մեկը՝ ապահովելով բուֆեր հնարավոր ռիսկերի դեպքում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: