Արմենիան Քարդ եւ Հայկական Ծրագրեր ընկերությունները կհամագործակցեն նոր ՏՏ լուծումների շուրջ .banks.am

Հունիսի 25-ին «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն (Arca) եւ «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ-ն (ArmSoft) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Այս փաստաթուղթը նախատեսում է երկու ընկերությունների միջեւ ընդհանուր համագործակցային ձեւաչափի սահմանում՝ ուղղված նորարար տեխնոլոգիաների մշակմանն ու կիրառմանը։Համագործակցությունը ներառում է մի շարք ուղղություններ՝• տեխնիկական տվյալների փոխանակման ապահովում,• համակարգերի ինտեգրացիոն գործընթացների օպտիմալացում,• թեստային համակարգերի հասանելիության տրամադրում,• համատեղ ՏՏ լուծումների զարգացում։Arca-ի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը, կարեւորելով համագործակցությունը, նշել է․«Այս նախաձեռնությունը մեզ հնարավորություն կտա գործել ավելի արագ, ճկուն եւ արդյունավետ՝ ի նպաստ շուկայի շարունակական զարգացմանը։ Նման գործընկերությունը կարեւոր քայլ է դեպի նոր լուծումների ստեղծում եւ ներդրում։ Լայն հասարակության համար սա նշանակում է, որ ապագայում վճարումների եւ ֆինանսական ծառայությունների ավելի հարմարավետ, արագ եւ նորարար լուծումները կհասնեն ս
պառողին ավելի արագ»։Ժամանակակից արագ փոփոխվող տեխնոլոգիաները եւ մեծ թափով զարգացող մոբայլ, քարտային եւ ամպային ֆինանսական համակարգերի լուծումները պահանջում են է՛լ ավելի խորը գիտելիքներ եւ ոլորտային մասնագիտացում։ Երկու կազմակերպությունների միջեւ տեղեկությունների փոխանակումը եւ տեխնոլոգիական լուծումների ավելի վաղ փուլում քննարկումն ու համաձայնեցումը կխթանեն համակարգերի կայուն եւ արդյունավետ զարգացմանը։Հուշագիրն արտահայտում է երկու կողմերի պատրաստակամությունը՝ միասին աշխատելու նշված ուղղություններով։ Ընկերությունները հանձն են առել պահպանել փոխանակվող տվյալների գաղտնիությունը՝ օրենքով սահմանված կարգով։