18-ամյա երիտասարդը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 2-ին Երևանի Խորենացու փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 18-ամյա մի երիտասարդի, որը մայիսի 29-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Երևանի բնակիչ 18-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահման
ված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: