Արցախցիների բնակարանային ապահովման ծրագրում կատարվել են փոփոխություններ .banks.am

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացվել են լայնածավալ փոփոխություններ:Ըստ այդմ` ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որում ներառված է 57 համայնքի 611 բնակավայր՝ նախկին 452-ի փոխարեն։Ծրագրի 2-րդ եւ 3-րդ փուլերը մեկնարկել են միաժամանակ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից, այսինքն՝ ծրագիրը բաց է բոլոր թիրախային խմբերի համար՝ անկախ ընտանիքի կազմից․ ծրագրին դիմելու վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի դեկտեմբ
երի 31-ը։ Սահմանվել է հավաստագրի իրացման արդյունքում ձեւավորված դրական մնացորդի իրացման ընթացակարգն այն դեպքերի համար, երբ ձեռք բերված անշարժ գույքի արժեքը փոքր է տվյալ ընտանիքին հասանելիք աջակցության չափից։ Դրական մնացորդը կարող է օգտագործվել 3 ուղղությամբ՝ վերանորոգման վարկի ստացում, գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերում եւ կահույքի, կենցաղային տեխնիկայի գնում: Առաջիկա օրերին շահառուները կստանան էլեկտրոնային հաղորդագրություն, որում նշված կլինի դրական մնացորդի չափը․ միայն դրանից հետո վերանորոգման վարկի ստացման եւ գյուղատնտեսական նշանակության հողի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի դիմել գործընկեր բանկ, իսկ կահույքի եւ կենցաղային տեխնիկայի գնման համար անհրաժեշտ կլինի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնել ցանկացած տնտեսվարող սուբյ
եկտից ձեռքբերվող գույքի եւ տեխնիկայի (ցանկն առաջիկայում կհրապարակվի) հաշիվ ապրանքագրերը, որից հետո գումարը կփոխանցվի տնտեսվարող սուբյեկտին։