Հաստատվել է լրացուցիչ կրթության ծրագրերի երաշխավորման կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի երաշխավորման կարգը: Լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի երաշխավորման նպատակով իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը դիմում-հայտը՝ համապատասխան լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրի հետ միասին, ներկայացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին: Դիմում-հայտը լրացվում է՝ համաձայն հաստատված ձևի (Ձև 1, Ձև 2): Լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիրը ներառում է ՝ Նախարարությունը դիմում-հայտը ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիրը ներկայացնում է փորձաքննության։ Ծրագրի փորձաքննությունն իրականացնում է ոլորտային մասնագիտացված կազմակերպությունը՝ առավելագույնը տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում: Կազմակերպության տրամադրած դրական փորձագիտական եզրակացության
հիման վրա ԿԳՄՍ նախարարի հրամանով լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիրը երաշխավորվում է: Բացասական փորձագիտական եզրակացության դեպքում՝ համապատասխան հիմնավորումներով այդ մասին ծանուցվում է հայտատուն՝ դիմումում նշված էլեկտրոնային հասցեով: Բացասական փորձագիտական եզրակացության արդյունքում հայտատուն լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրի լրամշակված տարբերակը կարող է կրկին ներկայացնել երաշխավորման՝ նույն ընթացակարգով: Օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետական մարմինների կողմից հաստատված լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերը համարվում են երաշխավորված ինքնաշխատ եղանակով: Ըստ կարգի՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերը երաշխավորվում են նախարարի հրամանով՝ ինքնաշխատ եղանակով, առանց փորձագիտական եզրակացության՝ տվյալ ծրագրերի վերաբերյալ գիտական խորհրդի կողմից հաստատված որոշման առկայության դեպքում: