Revolut-ը մուտք է գործում արգենտինական շուկա .banks.am

Revolut-ը ձեռք է բերում Banco Cetelem-ը Արգենտինայում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով գործարքի մանրամասներին ծանոթ աղբյուրներին։Խոսքը փոքր բանկի մասին է, որը BNP Paribas խմբի մաս է կազմում եւ երկրում գործում է Cetelem ապրանքանիշի ներքո։Գործակալության տվյալներով՝ գործարքը ենթադրում է բանկային լիցենզիայի գնում եւ Cetelem-ի բոլոր ակտիվների փոխանցում, որոնց ընդհանուր ծավալը մարտ ամսվա դրությամբ կ
ազմել է մոտ $6,4 միլիոն։ Cetelem-ը Արգենտինայի բանկային համակարգում գործող 73 բանկերից երկու ամենափոքրերից մեկն է։Կողմերը չեն բացահայտում գործարքի գումարը: Ե՛վ Revolut-ում, եւ՛ BNP Paribas-ում հրաժարվել են պաշտոնական մեկնաբանություններից: Գործակալության տվյալներով՝ Revolut-ը արդեն սկսել է գնումը համաձայնեցնելու գործընթացը երկրի կենտրոնական բանկի հետ։Ինչպես նշում է Bloomberg-ը, Cetelem-ի գնումը Revolut-ի առաջին փորձն է՝ ամրապնդվելու Հարավային Ամերիկայի երկրորդ խոշորագույն տնտեսությունում եւ ստանալու լիարժեք բանկային լիցենզիա, որն անհրաժեշտ է տեղական ֆինանսական հ
ամակարգում զարգանալու համար։ «Ֆինտեխ» բաժնի գործընկեր`