Յունիբանկը 2024թ.-ի համար կվճարի 7,8 մլրդ ՀՀ դրամի շահութաբաժիններ .banks.am

2024 թվականը Յունիբանկն ամփոփել է 8,2 մլրդ դրամ շահույթով, որից 7,8 մլրդ դրամը կուղղվի շահութաբաժինների վճարմանը, որը գրեթե կրկնակի ավելի է՝ անցած տարվա համեմատ: Այս որոշումը կայացվել է «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում:Տարեկան շահութաբաժինների վճարումն իրականացվելու է 01.07.2025թ.-ից մինչեւ 31.07.2025թ. ընկած ժամանակահատվածում:«2024 թվականը Յունիբանկի համար դարձել է կայուն աճի տարի: Բանկը նշանակալի արդյունքների է հասել գործունեության բոլոր հիմնական ուղղություններում, ամրապնդել է դիրքերը շուկայում եւ հավատարիմ մնացել գլխավոր նպատակին՝ լինել հուսալի, նորարարական եւ հաճախորդի կարիքներին միտված ֆինանսական գործընկեր»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:2024թ.-ին բաժնետոմսերի հաջող տեղաբաշխման շնորհիվ բանկի կապիտալն աճել է 9%-ով՝ գերազանցելով 44.2 միլիարդ դրամը: Սեփական կապիտալի շահութաբերությունը (ROE) աճել է 7.3 տոկոսային կետով եւ կազմել 18.8%:Հաշվետու տարում բանկի մանրածախ վարկային պորտֆելը աճել է 36%-ով։ Վարկային սքորինգի մեջ արհեստական բանականության տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ բանկը շարունակել է ակտիվորեն ընդլայնել վարկավորումը՝ պահպանելով իր առաջատար դիրքը POS վարկերի քանակով։Յունիբանկն ակտիվ աշխատում է նաեւ հիփոթեքային վարկավորման ուղղությամբ, այդ թվում՝ պետական ծրագրերով: Յունիբանկը դարձել է Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի հիմնական մասնակիցներից մեկը: 2024 թվականին հիփոթեքային վարկերի պորտֆելը գրեթե կրկնապատկվել է:2024 թվականին Յունիբանկը նշանակալի քայլ է կատարել թվային վերափ
ոխման ուղղությամբ: Բանկն ընդլայնել է UNIMobile հավելվածի ֆունկցիոնալությունը, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս հեշտությամբ լուծել ամենօրյա ֆինանսական խնդիրները: Հաշվետու տարում UNIMobile հավելվածի օգտատերերի թիվը 2023 թվականի համեմատ աճել է գրեթե 3 անգամ։Բանկի կողմից թողարկված ակտիվ քարտերի թիվն աճել է 37%-ով, աշխատավարձային նախագծերի շրջանակում դրանց թիվն աճել է 76%-ով, իսկ գործարքների ծավալի աճը հասել է 51%-ի։Թվայնացման հաջորդ փուլը UNIBusiness Mobile հավելվածի գործարկումն էր իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար: Յունիբանկը նաեւ գործարկել է ինտերնետ էքվայրինգի ծառայություն, որին միանալով՝ ձեռնարկատերերը կարող են ընդունել առցանց վճարումներ կայքում եւ ինտերնետ-խանութներում։Նշվում է, որ միջազգային փոխանցումները հաճախորդների շրջանում ամենապահանջված ծառայություններից մեկն է, եւ Յունիբանկն այս առումով ձգտում է առաջարկել առավելագույն շահավետ պայմաններ: 2024 թվականին Յունիբանկը ստեղծել է UBPay դրամական փոխանցումների հայաստանյան վճարահաշվարկային համակարգը: UBPay-ի առաքելությունն է՝ օգնել մարդկանց հեշտությամբ եւ արագ գումար փոխանցել աշխարհի ցանկացած վայրում: Հարթակն առաջարկում է հուսալի եւ ինտուիտիվ API, որը թույլ է տալիս բանկերին եւ դրամական փոխանցումների համակարգերին հեշտությամբ ինտեգրել մեր ծառայությունները:2024 թվականի վերջին կորպորատիվ վարկային պորտֆելի ծավալն աճել է 35%-ով: Յունիբանկի անգրավ բիզնես վարկերի պորտֆելի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 21%-ով, իսկ վարկերի քանակը՝ 30%-ով: Հաշվետու ժամանակահատվածում Յունիբանկը կրկնապատկել է իր լիզինգի պորտֆելը նոր գործիքների ներդրման եւ այս ծառայության առավելությունների մասին իրազեկվածությունը բարձրացնելու արշավի շնորհիվ:2024 թվականին զարգացած մեկ այլ ուղղություն է Unibank Invest ներդրումային հարթակը, որն հաճախորդներին առաջարկում է անմիջական մուտք միջազգային բորսաներ։ Բոլոր գործարքները կարող են իրականացվել ժամանակակից վեբ տերմինալի կամ մոբայլ հավելվածի միջոցով։«Մեր երկարաժամկետ ռազմավարության հիմնական առաջնահերթություններից մեկը բանկի ներդրումային գրավչության բարձրացումն է եւ մուտքը միջազգային շուկաներ։ 2024 թվականին մենք հաջողությամբ տեղաբաշխեցինք բաժնետոմսերի 7-րդ թողարկումը՝ 4 միլիարդ դրամի չափով։Հաշվետու տարում բանկի կողմից թողարկված պարտատոմսերի ծավալն աճել է 61%-ով։ Յունիբանկը առաջինն էր Հայաստանում, որը 2024 թվականին թողարկեց ստորադաս պարտատոմսեր եւ տեղաբաշխեց դրանք նախատեսվածից շուտ, ինչը վկայում է հանրային բարձր վստահության մասին։AMX AWARDS 2024 մրցանակաբաշխության ժամանակ Յունիբանկը ճանաչվել է լավագույնը երկու անվանակարգում՝ «Best Equity Issuer on the Exchange» եւ «Best in Secondary Equity Market»:Վերջին երկու տարիների ընթացքում վարկային պորտֆելի որակի եւ բանկի շահութաբերության զգալի բարելավմամբ պայմանավորված Moody's գործակալությունը Յունիբանկի վարկանիշները բարձրացրեց մինչեւ B1 մակարդակի, ինչը վկայում է բանկի ֆինանսական դիրքի ամրապնդման եւ հաճախորդների ու ներդրողների համար հուսալիության մասին:Նշանակալի հաջողությունների ձեռքբերումը մեծապես պայմանավորված է «Առողջ ֆինանսներ՝ վստահ ապագա» մարտավարության զարգացմամբ: Այս ռազմավարության նպատակն է՝ օգնել մարդկանց կայացնել գիտակցված եւ արդյունավետ ո
րոշումներ: Մանրամասները սկզնաղբյուր կայքում։