🎥 Յուրաքանչյուր բացահայտում նաև կանխարգելում է. Թումանյանի համայնքային ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության փորձ

Համայքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները հունիսի 23-ին ստացել են օպերատիվ հավաստի տեղեկություն, որ Ալավերդու բնակիչ, նախկինում մի քանի անգամ դատապարտված 30-ամյա տղամարդը օրեր առաջ փորձել կատարել բնակարանային գողություն:Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա հունիսի 20-ի երեկոյան գողության նպատակով փորձել է բացել հարևաններից մեկի տան դուռը: Չկարողանալով բացել տան դուռը` մտել է նկուղ, որի դուռը բաց է եղել ու գողացել է մեկ սարք, ևս երկու սարք դրել դռան մոտ` հետո տանելու նպատակով: Հունիսի 23-ին` ժամը 14.20-ին, Ալավերդու Թումանյան փողոցում 30-ամյա տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումայանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարությ

ան օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ