2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Օլիմպիադային անցկացվել է հունիսի 20-23-ը, որին մասնակցել է 23 երկրի 107 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց երկրներում անցկացված աշխարհագրության մրցույթների հիման վրա։ Օլիմպիադան, որն անցկացվել է անգլերենով, բաղկացած էր երեք փուլից՝ տեսական, գործնական-քարտեզագրման և մուլտիմեդիա-թեստային։ Հայաստանի 6 հոգանոց թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 5 և Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 1 աշակերտներ:

Նրանք արժանացել են 2 արծաթե և 3 բրոնզե մեդալների: Արծաթե մեդալի են արժանացել. Անտոնյան Հայկ - Քվանտ վարժարան, 12-րդ դասարան Սաթի Հայրապետյան - Քվանտ վարժարան, 12-րդ դասարան Բրոնզե մեդալի են արժանացել. Խաչատրյան Սամվել - Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 10-րդ դասարան Հարությունյան Էրիկա - Քվանտ վարժարան, 11-րդ դասարան Պողոսյան Նարե - Քվանտ վարժարան, 12-րդ դասարան Թիմը ղեկավարել է աշխարհագրության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, Քվանտ վարժարան)։ Օլիմպիադայի առցանց ձևաչափի անցկացման կազմակերպչական հարցերը հոգացել է «Քվանտ» վարժարանը։
