Կանեփ աճեցնելու և թմրանյութ պահելու վերաբերյալ Սիսիանի ոստիկանների տեղեկությունը հաստատվեց
Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացել էին հավաստի տեղեկություն, որ Սիսիանի Նորաշեն թաղամասի մի բնակիչ անցած տարի տնամերձ հողամասում աճեցրել է կանեփ և տանը պահում է դրանից ստացած թմրանյութը:Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված զննության ժամանակ նորաշենցի 47-ամյա տղամարդը խորդանոցից ներկայացրեց մոտ 70 գրամ մարիխուանայի նմանվող զանգված և հայտնեց, որ կանեփն ինքն է աճեցրել
, թմրանյութն էլ իր օգտագործման համար էր:Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: