Evocabank. 2024 թվականի ամփոփում .Բիզնես 24

2024 թվականը Evocabank-ի համար նորարարությունների, համագործակցությունների և ֆինանսական աճի տարի էր։ Evocabank-ը 2024-ին արձանագրեց ֆինանսական ցուցանիշների աճ՝ ավելի ամրապնդելով իր դիրքերը և ներկայանալով թվային ու նորարարական լուծումներով: Բանկի ակտիվները 2023 թվականի համեմատ աճեցին 24%-ով՝ հասնելով 552 մլրդ ՀՀ դրամի։ Վարկային պորտֆելը գրանցեց 31% աճ՝ կազմելով 277 մլրդ դրամ։ Ընդհանուր պարտավորություններն աճեցին 24%-ով՝ կազմելով 468 մլրդ դրամ։ Հաճախորդներից ներգրավված միջոցներն ավելացան 20%-ով՝ հասնելով 362 մլրդ դրամի, իսկ ընդհանուր կապիտալն աճեց 21%-ով՝ կազմելով 84 մլրդ դրամ։

Բանկի զուտ շահույթը կազմեց 14.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ 32%-ով ավել։ Տարվա ընթացքում Բանկը ներկայացրեց մի շարք նորարարական նախագծեր, ներառյալ՝ Mastercard Digital քարտերը, UnionPay Gold և UnionPay Business քարտերը, Idram Open QR, UBPay-ը և այլն։ Evocabank-ն ամրապնդեց իր միջազգային համագործակցությունները՝ ներգրավելով 10 մլն ԱՄՆ դոլար IFC-ից, 12 մլն եվրո EIB Global-ից, 10 մլն ԱՄՆ դոլար OFID-ից, 10.35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ Symbiotics Investments-ից, 10 մլն ԱՄՆ դոլար The Black Sea Trade and Development Bank (BSTDB)-ից, և այլ գործընկերներից։ Բանկը նաև կնքեց նոր համագործակցության պայմանագրեր Al Fardan Exchange-ի, BACEE-ի և այլ միջազգային ընկերությունների հետ։ Բանկը նաև համալրեց իր մրցանակների թիվը՝ ստանալով նորերը միջազգային հեղինակավոր ամսագրերի կողմից և ոչ միայն։ Global Finance հեղինակավոր ամսագիրը 8-րդ տարին անընդմեջ Evocabank-ին ճանաչել է որպես Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում։

Իսկ Global Banking & Finance Review ամսագիրը Բանկին արդեն 4 տարի համարում է Հայաստանի լավագույն թվային բանկը: Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ