«Սիրո կամուրջ» խորագրով հիշատակի միջոցառում՝ նվիրված Մհեր Մկրտչյանին և Սոֆիկո Ճիաուրելիին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ հուլիսի 4-ին` ժամը 19:30-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Սիրո կամուրջ» խորագրով հիշատակի միջոցառում՝ նվիրված Մհեր Մկրտչյանին և Սոֆիկո Ճիաուրելիին: Բացառիկ վիդեոկոլաժների, նշանակալի դրվագների և երաժշտական համարների միջոցով իրականացվելիք հիշատակի այս երեկոն հուզիչ ու խորհրդանշական ուղևորություն կդառնա դեպի հայ-վրացական թատրոնի և կինոյի անցած ուղի՝ վկայելով երկու ժողովուրդների միջև ձևավորվա

ծ խոր արմատներ ունեցող մշակութային կապերի մասին։ Միջոցառմանը հանդես կգան հայ մեծանուն կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Թամարա Գվերձիթելին, վրացական հայտնի «Թատերական քառյակը» և Դավիթ Մազանաշվիլու երաժշտախումբը, ինչպես նաև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնների դերասանները։ Միջոցառումը կվարեն Արաքսյա Մելիքյանը (Հայաստան) և Նիկոլոզ Ծուլուկիձեն (Վրաստան): Միջոցառումն իրականացվում է հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակում և նվիրված է Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակին։



ԼՐԱՀՈՍ