Պատշգամբից ընկնելու տարբերակը հերքվեց. վնասվածքը վրաերթի հետևանք էր
Մայիսի 4-ին՝ ժամը 14.19-ին, «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել էր հաղորդում, որ սալջարդով բուժօգնության է տեղափոխվել Ձորագյուղի բնակիչ 15-ամյա աղջիկ: Նրա մայրը հայտնել էր, թե դստեր ասելով` ինքը վնասվածքը ստացել է պատշգամբից ընկնելու հետևանքով։Համայնքային ոստիկանության Մարտունու բաժն
ի ծառայողները հունիսի 8-ին ստացել են օպերատիվ տեղեկություն, որ մայիսի 4-ին` ժամը 13-ի սահմաններում, Ձորագյուղի գյուղամիջյան ճանապարհին «Նիսան» մակնիշի մեքենայով աղջկան վրաերթի է ենթարկել Ծակքար գյուղի բնակիչ 18-ամյա մի տղա:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: