Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարի

Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի ա

նձնական նախաձեռնությամբ։ Սա մի նախագիծ է, որը նախադեպ չի ունեցել՝ իր մասշտաբով և նշանակությամբ։ Այցի ընթացքում Արմեն Փամբուխչյանը հանդիպել է նաև թատրոնի անձնակազմի և դերասանների հետ, ովքեր ներկայացրել են մշակութային օջախի պատմությունն ու առաջիկա ծրագրերը: Թատրոնի հանդիսավոր բացումը նախատեսվում է 2025թ. հոկտեմբերին։  



ԼՐԱՀՈՍ