Երևանի միջազգային բալետային փառատոնի օրերին «Թումո»-ի հարակից տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ

Հարգելի՛ քաղաքացիներ, հունիսի 6-ին մայրաքաղաքում մեկնարկում է Երևանի միջազգային բալետային փառատոնը: Այդ առիթով հունիսի 6-ին, 7-ին, 9-ին, 10-ին և 13-ին Թումանյանի անվան այգու տարածքից, բալետային ներկայացումների ավարտից հետո, դեպի մետրոպոլիտենի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններ կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ: