🎥 Ֆինանսական կրթության հունիսմեկյան դասընթացներ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից .banks.am

Բիբլոս Բանկ Արմենիան հունիսի 1-ը նշել է հաճախորդների եւ աշխատակիցների երեխաների հետ՝ նրանց համար կազմակերպված ֆինանսական կրթության եւ անձնական ֆինանսների կառավարման հատուկ դասընթացով։«Երեխաներն իրենց առաջին քայլերն արել են դեպի ֆինանսապես գրագետ որոշումներ եւ սովորել, թե ինչպես ճիշտ կառավարել փողը, ինչպես խնայել գումար եւ ինչպես խուսափել ֆինանսական ծուղակներից։Դասընթացները 3 տարիքային խմբի համար էին կազմակերպված՝ ամեն տարիքային խմբին բնորոշ հասկանալի լեզվով ու պարզությամբ, իսկ հանդիպումները վարում էր երեխաների հետ աշխատելու մեծ փորձ ունեցող որակավորված մասնագետ։Գունեղ պրեզենտացիաների եւ մատչելի օրինակների օգնությամբ փոքրիկները բացահայտել են ֆինանսական գրագիտության կա

🎥 Ֆինանսական կրթության հունիսմեկյան դասընթացներ՝ Բիբլոս Բան...

նոններն ու ինտերակտիվ ֆորմատով պարզել իրենց հուզող հարցերը։Դասընթացի ավարտին մասնակից երեխաները նվեր են ստացել «Հանրագիտարան փողի մասին» գիրքը՝ իրենց ֆինանսական կրթությունը հետագայում նույնպես շարունակելու համար։Կրթությունը Բիբլոս Բանկ Արմենիայի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գերակա ուղղություն է՝ անկախ շահառուների տարիքից։ Վաղ տարիքում ֆինանսական գրագիտություն սովորած երեխաներն ավելի պաշտպանված են՝ պատրաստ հետագայում ճիշտ ֆինանսական որոշումներ կայացնելուն»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

🎥 Ֆինանսական կրթության հունիսմեկյան դասընթացներ՝ Բիբլոս Բան...



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն