Երևանի ավագանու անդամների տեղում այսօր աշակերտներն էին

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանում անցկացվեց «Դպրոցական ավագանու» նիստ: Քաղաքի օրենսդիր մարմնի դերում այսօր 9-րդ դասարանների աշակերտներն էին: Նիստը վարել է Երևա

նի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:  Նախապես ուղարկված 69 զեկույցներից աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության, հանրակրթության վարչությունների, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների կողմից ընտրվել էին լավագույն յոթը,

որոնք էլ ներկայացվեց ավագանու քննարկմանն ու հաստատմանը:   Ավագանու պատանի անդամները խոսել են քաղաքային տնտեսության տարբեր խնդիրների մասին, ներկայացրել իրենց՝ Երևանն առավել հարմարավետ դարձնելու վերաբերյալ առաջարկները:



ԼՐԱՀՈՍ