🎥 Դպրոցականների շրջայցը՝ Երևանի քաղաքային տնտեսություններում

Երեխաների միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շուրջ 150 դպրոցականների համար կազմակերպվեց շրջայց, որի ընթացքում նրանք շրջեցին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող քաղաքային տնտեսություններում: Մասնավորապես «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում նրանք ծանոթացան բույսերի և ծառերի խնամքին, եղան թափոնների տեսակավորման վայրում, ինչպես նաև «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում
երեխաները խնամեցին կենտրոնում պահվող շներին: Այցի ընթացքում երեխաների համար ապահովված էին անհրաժեշտ բոլոր պայմանները, նրանց ուղեկցում էին բժիշկներ, ինչպես նաև համախատասխան մասնագետներ, ովքեր պատասխանում էին իրենց հետաքրքրող հարցերին: