🎥 Քրեակատարողական հիմնարկի մոտ ձերբակալվեց թմրամիջոց իրացնելու կասկածանքով

Թմրամիջոցների անօրինական շրջանառության վերաբերյալ Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացվեցին Ոստիկանության զորքերի և Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների հետ համատեղ:Մայիսի 25-ին՝ ժամը 8.45-ին, Գորիս քաղաքի Նարեկացու փողոցում գտնվող քրեակատարողական հիմնարկի մուտքի մոտ, խոշոր չափերով թմրամիջոց տեղափոխելու պահին ձերբակալվել է Գորիսի բնակիչ 37-ամյա տղամարդ:Ըստ նախնական տեղեկության՝ 50-ից 70 հազար դրամի դիմաց նա թմրանյութեր էր փոխանցում նույն հիմնարկի դատապարտյալներին, և այս դեպքում էլ թմրանյութը պետք է հանձներ 37 տարեկան դատապարտյալի:Ձերբակալվածի խուզարկությամբ ներքնաշորի տակ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 32 գրամ մարիխուանա։Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին, որտեղ խոստովանել է արարքը։Նախաքննությամբ հ

անգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ