Համայնքային ոստիկանները կանխեցին տերմինալից գողության փորձը

Համայնքային ոստիկանութան Շենգավիթի բաժնի ծառայողները մայիսի 22-ին՝ ժամը 8.20-ին, տեղեկություններ են ստացել, որ Բագրատունյաց պողոտայում գտնվող վճարային տերմինալից ինչ-որ մեկը փորձում է գողություն անել:Ահազանգով անմիջապես նշված վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը պտտուկահանով վճարային տերմինալի ապակին կոտրելու միջոցով փորձել է գող

ություն կատարել։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ