ԱրարատԲանկը՝ Wonder Kid Academy-ի աստղագիտական լաբորատորիայի ստեղծման աջակից .banks.am

ԱրարատԲանկի սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում իրականացված աջակցության շնորհիվ Գյումրիում գործող Wonder Kid Academy-ում ստեղծվել է նորագույն աստղագիտական լաբորատորիա 7-18 տարեկան երեխաների համար:Երազանքից իրականությունԱրդեն երկու տարի է, ինչ յոթամյա Դանիելը շաբաթական երկու անգամ այցելում է Wonder Kid Academy-ին՝ տիեզերքի գաղտնիքները բացահայտելու համար: Գյումրիի գողտրիկ անկյուններից մեկում տեղակայված այս ակադեմիայում սովորելու շնորհիվ փոքրիկ Դանիելն արդեն իսկ խորը գիտելիքներ ունի մոլորակների եւ տիեզերական անցուդարձի մասին: Այսուհետ նա եւ նրա նման բազմաթիվ երեխաներ ավելի լայն հնարավորություններ կունենան գիտելիքների պաշարն ընդլայնելու համար:Social Impact Award ծրագրի հաջողությունը2024 թվականի հոկտեմբերին ԱրարատԲանկի աջակցությամբ կայացել է Social Impact Award (SIA) մրցանակաբաշխությունը: Իմփաքթ Հաբ Երեւանի կողմից իրականացվող այս ծրագրի 4 հաղթող թիմերից յուրաքանչյուրին ԱրարատԲանկը տրամադրել է 1500-ական եվրոյին համարժեք դրամ։ Հաղթող չորս թիմերն էին՝ Astronomy for Everyone, ElectRoads, ReTyre Designs եւ Hydroponic greenhouse:Գերժամանակակից լաբորատորիաԱրարատԲանկի կողմից հատկացված դրամական մրցանակի շնորհիվ Wonder Kid Academy-ում ստեղծվել է հատուկ աստղագիտական սենյակ-լաբորատորիա, որը հագեցված է աստղագիտական սարքավորումներով՝ աստղադիտակ, մանրադիտակ, գլոբուսներ, ուսուցողական խաղեր, գրքեր եւ դիդակտիկ նյութեր:«Շնորհակալություն ԱրարատԲանկին՝ իրենց հովանավորությամբ աստղագիտությամբ հետաքրքրված երեխաներին աջակցելու հա

մար, ինչը նպաստում է, որ գիտության կրակը չմարի նրանց մեջ», - նշել է Wonder Kid Academy-ի հիմնադիր տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը:«Այստեղ մտնող ամեն երեխա միանգամից կգերվի տիեզերքի հրաշալիքներով», - վստահ է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Նրա կարծիքով՝ լաբորատորիայում ստացված գործնական գիտելիքն ու համապատասխան սարքավորումները կնպաստեն դրան:Երկարաժամկետ գործակցություն«Social Impact Award ծրագիրը գործում է 2009 թվականից ավելի քան 25 երկրում եւ իրականացվում է նաեւ Երեւանում «Իմփաքթ Հաբ Երեւան»-ի կողմից՝ ի դեմս գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանի: Ստեղծվել է մի յուրահատուկ հարթակ, որը հնարավորություն է ընձեռում երիտասարդ սոցիալական ձեռներեցներին ներկայացնել բիզնես ծրագրեր, որոնք իրենց հերթին պարունակում են սոցիալական բաղադրիչ: Ամեն տարի SIA մրցանակաբաշխության մրցանակային ֆոնդը ապահովում է ԱրարատԲանկը»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը:Յուրահատուկ կենտրոն ԳյումրիումԳյումրիում այս կենտրոնը միակն է, որտեղ երեխաները հնարավորություն ունեն բացահայտել տիեզերքի գաղտնիքները եւ պատրաստվել միջազգային աստղագիտական մրցույթներին:  ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։



ԼՐԱՀՈՍ