Երևանի պարեկները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպք են բացահայտել

Մայիսի 22-ին Երևանի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Դավիթ Անհաղթի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 28-ամյա տղամարդու։Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ապակյա տարա՝ լցված մոտ 28 գրամ դեղնականաչավուն զանգվածով։Տղամարդը իրավապահներին հայտնել է, որ նշված զանգվածը մարիխուանա է, որը ձեռք է բ

երել սոցիալական կայքի միջոցով։Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:Հանգամանքները պարզվում են։



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ