2024թ․-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 9․5%-ով .Բիզնես 24

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 22,930.6 տոննա պանիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալը աճել է 9․5%-ով։
Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունը նվազել է 20․8%-ով և կազմել 5,127.6 տոննա։ Կաթի արտադրությունն աճել է 8․8%-ով՝ կազմելով 8,974.9 տոննա։
Կաթնաշոռի արտադրական ծավալն աճել է 22․2%-ով և կազմել 2,395.8 տոննա։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։