Կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող դպրոցների ցանկում ընդգրկվել են նոր հաստատություններ

Գործադիրի այսօրվա նիստում փոփոխություն և լրացում է կատարվել մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ցանկում: Ըստ այդմ՝ Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 2093-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկվել է Արմավիրի մարզու
մ Ամասիայի կրթահամալիրի կառուցումը: Մեկ այլ փոփոխությամբ՝ Նոյեմբերյանում կկառուցվի հիմնական դպրոց: Լրացումներ են կատարվել նաև վերանորոգվող և հիմնանորոգվող դպրոցների ցանկում՝ ներառելով հետևյալ հաստատությունները. Արագածոտնի մարզ Փարպիի Ղ․ Փարպեցու անվան, Արտենիի թիվ 1 և Ոսկեվ
ազի միջնակարգ դպրոցներ Կոտայքի մարզ Քաղսիի, Առինջի Կ․ Ծառուկյանի անվան, Ծաղկաձորի և Մեղրաձորի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցներ, Հրազդանի Խ․ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոց Արարատի մարզ Ոստանի և Դարակերտի միջնակարգ դպրոցներ, Սիփանիկի հիմնական դպրոց Արմավիրի մարզ Ծիածանի, Նորապատի և Այգեվանի Մ. Խորենացու անվան միջնակարգ դպրոցներ Գեղարքունիքի մարզ Գավառի թիվ 4 հիմնական դպրոց, Կարճաղբյուրի Ա. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց Վայոց ձորի մարզ Ռինդի, Գլաձորի և Զառիթափի Ա. Մելիքյանի անվան միջնակարգ դպրոցներ Սյունիքի մարզ Աճանանի միջնակարգ դպրոց