Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում .banks.am

Eventhub հարթակն արդեն հասանելի է Ամերիաբանկի բջջային հավելվածում, ինչի շնորհիվ միջոցառումների տոմսերի գնման ճանապարհը դարձել է ավելի արագ, պարզ ու հարմարավետ: -ի ինտեգրումը MyAmeria հավելված իրականացվել է Ամերիաբանկի դուստր ընկերության` Դիննոյի հետ համագործակցության շնորհիվ: քարտապաններին Eventhub-ն առաջարկում է բազմաթիվ արտոնություններ ու զեղչեր։ Հավելվածի միջոցով յուրաքանչյուր գնված տոմսի դիմաց հաճախորդները կստանան պրոմո կոդ եւ հնարավորություն կունենան մասնակցել «Իմ Ամերիա, իմ ընտանիք» արշավի շրջանակում իրականացվող ավելի քան 50 մլն դրամ ընդհանուր արժողությամբ 300-ից ավելի նվերի խաղարկությանը։ Ամերիաբանկի հաճախորդների

համար արտոնություններն այսքանով չեն սահմանափակվում. դրանք տեսանելի կլինեն հավելվածում: հարթակը Հայաստանում եւ արտերկրում համագործակցել է ավելի քան 250 միջոցառման կազմակերպչի հետ։ Հարթակում ներկայացված են ազգային եւ միջազգային ճանաչում ունեցող արտիստների ու երաժշտական խմբերի միջոցառումներ՝ սկսած Ջենիֆեր Լոպեսի ու Macan-ի երեւանյան համերգներից մինչեւ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախմբի «Սիմֆոնիկ ռոք», «Սիմֆոնիկ Ջեքսոն», եւ «Սիմֆոնիկ ֆոլկ» բացառիկ համերգային ծրագրերը եւ այլն։ Վերջին երկու համերգների տոմսերը դեռ հասանելի են: հավելվածում Դիննո ընկերության հետ համատեղ նախորդ տարի ինտեգրվել է նաեւ հարթակը, որը տալիս է մեկ վայրում զբոսաշրջային փաթեթներ ու հյուրանոցներ ուսումնասիրելու եւ ամրագրելու հնարավորություն: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն