Evocabank-ը եւ ՎԶԵԲ-ը համագործակցության համաձայնագրեր են ստորագրել .banks.am
Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) եւ Evocabank-ը ստորագրել են համաձայնագրեր՝ ուղղված ձեռնարկություններին աջակցություն տրամադրելուն եւ կանաչ տնտեսությանն անցմանը: (GEFF) շրջանակում մինչեւ €5 միլիոնի միջոցներ, որը ֆինանսավորվում է (GCF) եւ (CIF) կողմից, ինչը կօգնի բիզնեսներին ներդրումներ կատարել կլիմայի փոփոխության մեղմացման եւ հարմարվողականության տեխնոլոգիաների մեջ, որոնք կբարելավեն արտադրողականությունը եւ կնվազեցնեն շահագործման ծախսերը, (TFP) շրջանակում, որը կբարելավի առեւտրային հոսքերը եւ տեղական բիզնեսներին հնարավորություն կտա մուտք գործել նոր շուկաներ՝ ավելի ամուր միջազգային առեւտրային կապերի միջոցով։«Evocabank-ի հետ մեր համագործակցությունը կարեւորագույն դեր է խաղալու Հայաստանի տնտեսության այն սեգմենտների համար, որոնք բավարար ֆինանսական միջոցներ չեն ստանում, միեւնույն ժամանակ նպաստելու է կանաչ տեխնոլոգիաների ներդրմանը: Մենք ուրախ ենք ողջունել Evocabank-ին՝ որպես Հայաստանում մեր նոր գործընկեր»,- ասել է Ֆրանսիս Մալիժը:«Evocabank-ը հպարտությամբ է միանում EBRD-ի գործընկեր բանկերի շարքին: Այս համագործակցությունն ամրապնդում է մեր հնարավորությունները` աջակցելու Հայաստանի ձեռներեցներին եւ բիզնեսներին՝ խթանելով նորարարությունը, կայունությունը եւ մուտքը միջազգային շուկաներ»,- ասել է Կարեն Եղիազարյանը:Հայաստանում իր գործունեության ծավալման օրվանից ի վեր (1992թ.)՝ EBRD-ը ներդրել է ավելի քան €2.5 միլիարդ 224 նախագծում, որոնք իրականացվել են Հայաստանի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային եւ էներգետիկայի ոլորտներում, որից 84%-ն ուղղվել է մասնավոր ոլորտ: