Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող

Մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաննե

րում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն

է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։



ԼՐԱՀՈՍ