Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հյուրախաղերը Բեյրութում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Բեյրութում։ Թատրոնի դերասանները հանդես են եկել «Բարեկենդանը» (Հովհ. Թումանյան) ներկայացմամբ, որը մեծ ոգևորությամբ է ընդունվել լիբանանահայ համայնքի շրջանում,

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հյ...

ինչի վկայությունն էին լեփ-լեցուն դահլիճներն ու բուռ ծափահարությունները։ Ներկայացումը դիտել են նաև հայ համայնքի վարժարանների (Հայ Ավետարանական կենտրոնական վարժարան, Շամլյան, Թաթիկյան և Անջարի) սաները, որից հետո տեղի է ունեցել նաև դաս-քննարկում։ Հյուրախաղերին լուսաբանմամբ անդրադարձել են «Վանա ձայն» ռադիոկայանը, «Ազդակ» օրաթերթը, «Պատանեկան արձագանք» ամսագիրը։

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հյ...



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ