🎥 Դարձիր կամավոր, փրկիր կյանքեր

Երևանի քաղաքապետարանի և «ՀԵՆԱՐ» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ մայրաքաղաքի կե
նտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն՝ մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը 300 մետր հեռավորությամբ։ Տեղադրման տրամաբանությունը հիմնված է միջազգային փորձի վրա, որը թույլ է տալիս կամավորներին մինչև 6 րոպեում հասնել դեպքի վայր՝ բարձրացնելով սրտի կանգի դեպքերում փրկվելու հավանականությունը։