Ծխախոտային շուկայում առավել արդար մրցակցային միջավայր ապահովելու նպատակով փոփոխություն է առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում

Խորհրդարանը մայիսի 7-ի նիստում քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: 2024 թվականի հունվարի 1-ից ծխախոտային արտադրանքի նկատմամբ գործում են Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» դրույթներով սահմանված պահանջները: Դրանց համաձայն՝ ծխախոտային արտադրանքի սպառողական տուփերի վրա պետք է լինեն գրաֆիկական նախազգուշացումներով պատկերներ, որոնք կտեղեկացնեն սպառողներին ծխելու վտանգավորության մասին: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում մի շարք արտադրողներ ու ներմուծողներ հետեւել են այդ կաննոներին, սակայն շուկայում մի շարք կազմակերպություններ տարբեր պատճառաբանություններով չեն համապատասխանեցրել իրենց արտադրանքը սահմանված պահանջներին: «Կային դեպքեր, երբ ասում էին՝ ունենք նախկինից մնացած քանակ, որը պետք է փորձենք սպառել, ապա անցնել նոր տպագրության: Կային դեպքեր էլ, որ ուղղակիորեն հայտարարում էին՝ խախտում ենք, կվճարենք 400.000 դրամ տուգանքը եւ կշարունակենք արտադրել»,- իրավիճակը մեկնաբանել է նախարարը: Ըստ նրա՝ սա անարդար մրցակցության գործելաոճ է, անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ, վտանգավոր է առողջապահական տեսանկյունից, ինչպես նաեւ խնդիրներ է առաջացնում սպառողների իրավունքների պաշտպանության առումով: Նոր կանոններով առաջնորդվող տնտեսավարողները ստիպված են լինում ավելացնել ծախսերը՝ բարձրացնելով նաեւ վաճառքի գինը: Նման իրավիճակն անարդար մրցակցային պայմաններ է ստե

ղծել բարեխիղճ տնտեսավարողների համար: Գեւորգ Պապոյանի խոսքով տվյալ իրավախախտման համար 400.000 դրամ գործող տուգանքի չափն էական ֆինանսական բեռ չէ տնտեսավարողների համար: Հայաստանյան ծխախոտային շուկայում առավել արդար մրցակցային միջավայր ապահովելու նպատակով առաջարկվում է ավելացնել տուգանքն իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մեկ տոկոսի չափով: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Ղահրամանյանը: Իրենց ելույթներում պատգամավորները խոսել են այդ խնդրի պատճառով շուկայի կառուցվածքի փոփոխության, ծխախոտի արտադրման եւ ներմուծման ժամկետը ստուգելու տեխնիկական հնարավորության, պետության կողմից ոլորտում մարկետինգային գործիքների հզորացման կարեւորության եւ այլ խնդիրների մասին:



ԼՐԱՀՈՍ