50-ամյա տղամարդու մոտ և մեքենայում մարիխուանա է հայտնաբերվել
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը թմրանյութ է պահում և օգտագործում:Քրեական ոստիկանները և մարզի պարեկները, համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Դալարիկ-Քարակերտ ճանապարհին 50-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել
և իր վարած «Քրայսլեր» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխել են վարչություն: 50-ամյա աշնակցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 3 գրամ մարիխունայի նմանվող զանգված: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ «Քրայսլեր» մակնիշի մեքենայում հայտնաբերվել են մոտ 9 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց և ծալովի դանակներ:Կատարվում է նախաքննություն: