Ֆուտզալի Բարձրագույն խումբ. Յունիսպորտը ձմեռային դադարից հետո առաջին խաղում վստահ հաղթանակ է տարել .armsport.am

Ձմեռային դադարից հետո վերսկսվել է Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի խաղարկությունը։ Տեղի է ունեցել 9-րդ մրցափուլի երեք հանդիպում, «Էկովիլ» — «Երևան» հանդիպումը հետաձգվել է: Հանդիպման հաշիվը խաղի 5-րդ րոպեին բացել է Միխաիլ Պոտապովը ՝ հեռահար հարվածով եզրափակելով իր թիմի հերթական գրոհը:

«Յունիսպորտի» առավելությունը կրկնապատկել է Մամիկոն Դերմենջյանը: Ավելի ուշ հեթ-տրիկ է ձևակերպել Համլետ Մանուկյանը, որն արդեն 18 գոլով գլխավորում է առաջնության ռմբարկուների ցանկը: «Յունիսպորտի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Միխաիլ Պոտապովը:

Մեկական անգամ էլ աչքի են ընկել Սարգիս Մարգարյանը, Տիգրան Վարդանյանը, Արսեն Ստեփանովը և Գոռ Սարգսյանը: Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ