Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները կավարտվեն այս տարի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են Երևանի Կարմիր կամուրջ հուշարձան, որը նորոգվում և վերականգնվում է բարերարի միջոցներով: Երևանի Կարմիր կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. աշխատանքներն ընթանում են՝ համաձայն վերականգնման նախագծի: Արդեն ավարտվել է մեծաթռիչք կամարների և թաղերի, հյուսիսային և հարավային պատնեշների, կ
ամրջախելերի վերականգնումը, ներկայում ընթանում են կամրջի պարապետների և սալահատակի նորոգման և վերականգնման աշխատանքները: Տեղում քննարկվել է կամրջի հարավային հատվածում հնարավոր սենյակի առկայության ստուգման անհրաժեշտությունը՝ հետախուզական բացվածքների իրականացմամբ: Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2025 թվականին: