Ֆինանսների նախարար. Հայաստանի պետական պարտքը 5 տրլն 318 մլրդ դրամ է .banks.am

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ասել է, որ ՀՀ պետական պարտքը 5 տրլն 318 մլրդ դրամ է:«Նախորդ տարվա դեկտեմբերի դրությամբ պետական պարտքն ավելացել է 4.4%-ով կամ դոլարով արտահայտված՝ 5.8%-ով:2024-ի արդյունքներով պետական պարտքը ՀՆԱ հարաբերակցությամբ նվազել է 0.1 տոկոսային կետով, դոլարով արտահայտված՝ պարտքը կազմում է 13 մլրդ 581 մլն դրամ:Այս ամբ
ողջ պարտքի ներգրավումը եւ ծավալները պլանավորված են Հայաստանի բյուջեով եւ միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ, որտեղ բացահայտվում է թե պարտքի ներգրավման ծավալը, թե դրանց աղբյուրները»,- ասուլիսի ժամանակ ասել է Վահե Հովհաննիսյանը:Նա ընդգծել է, որ «վերջին տարիներին ըստ նե
րգրավման արժույթի եւ ըստ ռեզիդենտության՝ ներքին պարտքի ծավալը ընդհանուրի մեջ աճել է, եւ «մենք հիմա հասել ենք 50% մակարդակին, ինչը բավականին դրական ցուցանիշ է»: Մանրամասները սկզնաղբյուր կայքում։