🎥 Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից .banks.am

Մասնագիտությամբ աշխարհագրագետ-մանկավարժ Հայարփի Հակոբյանը, շարունակելով իր ընտանիքի ավելի քան 35 տարվա մեղվապահական ավանդույթները, հիմնել է մեղրի սեփական արտադրությունը, որը շուկայում ներկայացված է AUREA անվամբ։ Ընկերության արտադրանքը պատրաստվում է Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում, փեթակներ կան նաեւ Գեղարքունիքի Մարտունի գյուղում։  AUREA-ն Ակբա Ֆեդերացիայի եւ Իմփաքթ Հաբի ֆելոուշիփ ծրագրի մասնակիցներից է. տարբեր դասընթացների մասնակցելու ընթացքում ստեղծվել է ընկերության նոր արտադրանքը՝ ամենօրյա օգտագործման 10 գրամանոց մեղրի տուփերը, որի համար արտադրությունում ավելացել է նոր հոսքագիծ: AUREA-ն, իր գործընկերների՝ Ակբա բանկի եւ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) աջակցությամբ, նաեւ ստացել է օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկատ:«AUREA անվանումը լատիներենից թարգմանաբար նշանակում է ոսկե, փորձում ենք մեր բրենդով փոխանցել մեղրի ոսկու չափ կարեւոր եւ թանկարժեք լինելու գաղափարը:

🎥 Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահ...

Մեր մեղվանոցը տեղակայված է արոտավայրերին մոտ՝ հեռու գյուղական բնակավայրից, համապատասխանում է օրգանական բոլոր պահանջներին, ինչը, բնականաբար, ավելացնում է մեր պրոդուկտի արժեքը։ Ակբա Ֆեդերացիայի եւ Իմթաքթ Հաբի ֆելոուշիփն ինձ համար շատ առանցքային ծրագիր է եղել, որի ընթացքում մասնակցել եմ բիզնեսի զարգացմանն ու մարքեթինգին ուղղված ամենատարբեր դասընթացների։ Դրանք ինձ նոր պրոդուկտներ ստեղծելու հնարավորություն տվեցին։ 2021-ին սկսեցինք զբաղվել օրգանական մեղվաբուծությամբ։ Ակբա բանկի եւ NABU-ի «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի շրջանակում փոխհատուցվեցին սերտիֆիկացման ծախսերը:

🎥 Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահ...

Աջակցություն ենք ստացել 2023-ին, որը ծախսերի կրճատման առումով շատ մեծ աջակցություն է փոքր տնտեսություններին, որովհետեւ փոքր տնտեսությունից օրգանական գյուղատնտեսություն անցնելու համար մեծ ռեսուրսներ պետք է լինեն»,- նշել է «Ագրի» ընկերության տնօրեն Հայարփի Հակոբյանը։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ