Արձանագրվել է, որ մաքսային ոլորտում ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն առաջընթաց ունեն .banks.am

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարեւոր հարցեր:
ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում, ամփոփելով նախորդ տարվա աշխատանքները, կողմերն արձանագրել են, որ չնայած առկա մարտահրավերներին, հայ-ամերիկյան հարաբերությունները զգալի հաջողությունների եւ առաջընթացի են հասել մաքսային եւ հարկային վարչարարության ոլորտներում։ Հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Արտահանման վերահսկման եւ սահմանային անվտանգության ծրագրի շրջանակում ՊԵԿ-ին տրամադրված աջակցության, դրա շարունակականության, թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ մարմինների միջազգային բյուրոյի հետ համագործակցության, ինչպես նաեւ ապօրինի գործողությունների դեմ պայքարի եւ մաքսային գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող համատեղ ջանքերին։
Կարեւորվել է փոխադարձ առեւտրի համատեքստում առավել ապահով եւ արդյունավետ միջավայրի ստեղծումը։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։