🎥 Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդին

Ապրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19.30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնա

բերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ ու կաթուցիչ:Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ