Նախնական տվյալներով՝ ամուսինները մահացել են թունավորումից
Ապրիլի 14-ին՝ ժամը 9.47-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Այգեձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 55-ամյա և 49-ամյա բնակիչ ամուսինները տանը հանկարծամահ են եղել։Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:Նախնական տվյալներով՝ ամուսնինները մահացել են խոհանոցում եղած մարինացված վարունգի թթվից:Արտաքին զննությ
ամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: